Կարևոր իրադարձություններ

Քրդամետ քաղաքական ուժը բոյկոտեց Էրդողանի երդմնակալությունը

10 Հուլիս, 2018 16:17
Քրդամետ քաղաքական ուժը բոյկոտեց Էրդողանի երդմնակալությունը

Թուրքիայում հունիսի 24-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 11.70% ձայն և 67 պատգամավորական մանդատ ստացած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որը համարվում է քրդամետ քաղաքական ուժ, բոյկոտել է երկրի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, գրում է ermenihaber.am-ը։

Մինչ Թուրքիայում սպասում էին, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգա ընդդիմությունը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ, վերոնշյալ կուսակցությունն արարողությանը մասնակցեց ցածր մակարդակով՝ առանց կուսակցության առաջնորդների:

Կուսակցությունը հայտարարել էր, որ իրենք չեն ողջունելու Էրդողանի մուտքը նիստերի դահլիճ, ոտքի չեն կանգնելու և չեն ծափահարելու: Եվ այդպես էլ արեցին:

Իսկ երդմնակալության արարողությունից հետո նախագահի նստավայրում կայացած միջոցառմանը ԺԴԿ-ականները մասնակցություն չունեցան:

Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը ԺԴԿ-ի ընտրացուցակով է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: 

 

Լրահոս

Դիտել ավելին