Կարևոր իրադարձություններ

Թրամփի խորհրդականին վիրավորել են ՝ ռեստորանից սնունդ գնելուց հետո

10 Հուլիս, 2018 16:22
Թրամփի խորհրդականին վիրավորել են ՝ ռեստորանից սնունդ գնելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Միլերին վիրավորել են այն բանից հետո, երբ վերջինս ընթրիք է գնել ռեստորանից։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Ըստ հրապարակման, Միլերը այցելել է իր տան մոտ գտնվող ռեստորաններից մեկը եւ գնել սուշի՝ 80 դոլար արժեքով։

Այդ բանից հետո խորհրդականը դուրս է եկել ռեստորանից, ռեստորանի աշխատակիցներից մեկը մոտեցել է նրան եւ արդեն դրսում վիրավորել է նրան։ Նշենք, որ Թրամփի վարչակազմի աշխատակիցներին վիրավորելու առաջին դեպքը չէ սա։ Հիշեցնենք, որ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսին էլ շաբաթներ առաջ դուրս էին հրավիրել ռեստորանից։

 

Լրահոս

Դիտել ավելին