Կարևոր իրադարձություններ

Ջորջ Քլունին սկուտերի ղեկին վթարի է ենթարկվել Սարդինիայում

10 Հուլիս, 2018 14:58
Ջորջ Քլունին սկուտերի ղեկին վթարի է ենթարկվել Սարդինիայում

Հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին վթարի է ենթարկվել իտալական Սարդինիա կղզում: Այս մասին հայտնում է La Nuova Sardegna-ն:

Նշվում է, որ 57-ամյա դերասանը Սարդինիայում զբաղված է Catch-22 հեռուստասերիալի նկարահանումներով, որը հիմնված է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի համանուն վեպի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ առավոտյան Քլունին սկուտերով ուղևորվել է նկարահանումների վայր: Ճանապարհին նա բախվել է ավտոմեքենայի:

Միջադեպից հետո Քլունին տեղափոխվել է հիվանդանոց: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում դերասանի մոտ ոտքի, ձեռքի վնասվածքներ են հայտնաբերվել, սակայն, բուժաշխատողների խոսքով, նրա վիճակը լավ է:

Միջադեպից հետո դերասանի կինը՝ Ամալ Քլունին, ժամանել է հիվանդանոց, և նրանք միասին լքել են բուժհաստատությունը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին