Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

10 Հուլիս, 2018 14:43
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

 

Լրահոս

Դիտել ավելին