Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Որևէ կողմնակալություն չէր կարող լինել․ ԿԳ նախարարը՝ տարկետման հետ կապված ուսանողների բողոքի մասին

10 Հուլիս, 2018 13:32
Որևէ կողմնակալություն չէր կարող լինել․ ԿԳ նախարարը՝ տարկետման հետ կապված ուսանողների բողոքի մասին

Մենք ուսանողների տարկետման իրավունքների հետ կապված բողոքները նորից քննել ենք, ըստ էության, դրանք հիմնականում հարցազրույցից են: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նրա խոսքով՝ հարցազրույցը միշտ խնդրահարույց է լինում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի․ «Տարկետման իրավունքի հստակ չափանիշներ են դրված, բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են և տրվել են պատասխաններ»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ տարկետման իրավունք ունեցող երիտասարդներից շատերը բողոքում են, որ իրենց զրկել են տարկետման իրավունքից, նախարարն արձագանքեց․ «Այնքան ներկայացուցչական է եղել հանձնաժողովը, այնքան տարբեր և վստահելի մարդիկ են այնտեղ եղել, որ որևէ կողմնակալություն չէր կարող լինել: Նախարարությունն այստեղ, ըստ էության, միամտություն չի էլ ունեցել: Եղել են մասնագետներ բոլոր ուղղություններով, լավագույնս է աշխատել այդ հանձնաժողովը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին