Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ․ եղանակն առաջիկա օրերին

10 Հուլիս, 2018 13:17
Սպասվում են տեղումներ․ եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-15-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-15-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը, 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 13-14-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-15-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին