Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծ՝ Վարդենիսում

10 Հուլիս, 2018 13:00
Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծ՝ Վարդենիսում

Հուլիսի 8-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1960 թ. ծնված Ադիբեկ Ս.-ին ատրճանակի նմանվող առարկայով հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Արման Հ.-ն, որը հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի հարակից լճափնյա հատվածում, ընկերոջ` 1988 թ. ծնված Գեղամ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելակվել է ավազների մեջ, փոշի բարձրացրել, ինչի հետևանքով Ադիբեկ Ս.-ն հայհոյել է իրենց, վիճաբանել, ձեռքով հարվածել իր դեմքին, ինչից դրդված ինքը կողքին ամրացված «MP 654 K» տիպի օդաճնշիչ ատրճանակի բռնակով հարվածել է Ադիբեկ Ս.-ի գլխին, որից հետո վերջինս որդու՝ 1990 թ. ծնված Արամ Ս.-ի հետ շարունակել է բազմաթիվ հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ. Արման Հ.-ի հաղորդմամբ՝ նաև ձեռքից վերցրել են ատրճանակը:

Նշանակվել է ԴԲՓ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին