Կարևոր իրադարձություններ

Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 70-ի. CBC

10 Հուլիս, 2018 12:48
Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 70-ի. CBC

Կանադայի Քվեբեկ նահանգում ուժեղ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:

Ավելի վաղ հաղորդվել էր շոգի հետևանքով 50 զոհի մասին:

Ինչպես նշում է CBC-ն, Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Զոհերից 34-ը մահացել են Մոնրեալ քաղաքում:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, որոնք տառապել են քրոնիկ հիվանդություններից:

Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական ավելի քան 1.200 կանչ են ստանում: Մոնրեալի իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ երկարացվել է լողավազանների աշխատանքի տևողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին