Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

10 Հուլիս, 2018 12:29
Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

 «Կարող ենք, առաջին հերթին, սպասել մեր հանդիպմանը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կարո՞ղ ենք, սպասել թե՞ ոչ:

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործեի նախարարների հանդիպումը: Ինչ վերաբերում է այդ հանդիպումից սպասելիքներին, ապա արտաքին գործերի նախարարն ասաց, որ այդ մասին արդեն հարցազրույց է տվել հեռուստընկերություններից մեկին:

Խոսելով այդ հանդիպմանը ունեցած նպատակից, նա ասաց. «Բանակցությունների դինամիկան պահպանել, ներգրավել բանակցությունների մեջ»:

Հիշեցնենք, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 11-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին