Կարևոր իրադարձություններ

Թաիլանդում փրկարարները ձեռնամուխ են եղել քարայրից մարդկանց տարահանման գործողության եզրափակիչ մասին

10 Հուլիս, 2018 12:04
Թաիլանդում փրկարարները ձեռնամուխ են եղել քարայրից մարդկանց տարահանման գործողության եզրափակիչ մասին

Թաիլանդում փրկարարները ձեռնամուխ են եղել Քաո Լուանգ քարանձավից տեղական դպրոցական ֆուտբոլային թիմի մնացած չորս երեխաների եւ նրանց 25-ամյա մարզիչի տարահանմանը:

Ինչպես հուլիսի 10-ին հաղորդել է Khaosod թերթը, 19 ջրասուզակներից բաղկացած խումբը ստորեկրյա այր է գնացել տեղական ժամանակով 10:08-ին (07:08-ին)։ «Եթե ամեն ինչ ընթանա պլանով, ապա այսօր (հուլիսի 10-ին) (երկրի երես) դուրս կգան բոլոր չորս երեխաները, բժիշկները, մարզիչը եւ ջրասուզակները»,- հայտարարել է գործողության ղեկավար Չիանգրայի նահանգի նախկին նահանգապետ Նարոնգսաք Օսոտթանաքոնը:

Նրա խոսքով՝ չնայած մերթ ընդ մերթ ուժեղ անձրեւին , քարանձավում ջրի մակարդակն ընդունելի է մնում տարահանում իրականացնելու համար»,- պարզաբանել է նա: Հունիսի 23-ին Քաո Լուանգ քարանձավում կորել էին 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցականներ ֆուտբոլի թիմից եւ նրանց 25-ամյա մարզիչը:

Ստորեկրյա այրը, որտեղ նրանք հայտնվել էին, տարածվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտքեր եւ ելքեր, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ լցվող ջրից պատսպարվել են կորածները: Երկու օրվա ընթացքում՝ հուլիսի 8-ին եւ 9-ին, ջրասուզակներին հաջողվել է այնտեղից հանել երկու խումբ՝ չորսական երեխայով, դրանից հետո դպրոցականներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են կարանտինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին