Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում մեկամյա երեխան դատարանի առջև է կանգնել

10 Հուլիս, 2018 11:54
ԱՄՆ-ում մեկամյա երեխան դատարանի առջև է կանգնել

ԱՄՆ Արիզոնա նահանգում միգրացիոն գործերով դատարանի առջև է կանգնել մեկամյա տղան։ Լսումների ժամանակ երեխան միայնակ էր, առանց ծնողների, հաղորդում է BBC-ն։

 Դատարանը քննարկում էր երեխայի՝ ԱՄՆ տարածքում գտնվելու իրավունքը։ Այդ ընթացքում երեխան շշից կաթ էր խմում և գնդակով խաղում, իսկ գործընթացի ավարտին նա լաց է եղել։

Դատարանը նրա՝ երկիրը կամավոր լքելու մասին վճիռ է կայացրել։ Այն ամերիկյան իշխանություններին փոքրիկին Հոնդուրաս արտաքսելու իրավունք է տալիս, որտեղ ավելի վաղ արտաքսվել է նրա հայրը։

Գործը քննող դատավոր Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ շատ է ամաչել, երբ երեխայի փաստաբանին հարցրել է՝ արդյոք նրա պաշտպանյալը հասկանու՞մ է գործի էությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին