Կարևոր իրադարձություններ

Երեւանում ամբողջությամբ այրվել է Porsche Cayenne-ը, իսկ Mercedes C 180–ն այրվել է մասամբ

10 Հուլիս, 2018 10:31
Երեւանում ամբողջությամբ այրվել է Porsche Cayenne-ը, իսկ Mercedes C 180–ն այրվել է մասամբ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 05:08-ին:

Ամբողջությամբ այրվել են «Porsche Cayenne» եւ մասամբ՝ «Mercedes C 180» մակնիշերի ավտոմեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին