Կարևոր իրադարձություններ

Մայակովսկի գյուղում ապօրինի ջրօգտագործման դեպք է հայտնաբերվել

10 Հուլիս, 2018 10:18
Մայակովսկի գյուղում ապօրինի ջրօգտագործման դեպք է հայտնաբերվել

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ստուգայցեր է կատարել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղում և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել: Ինչպես  տեղեկացրեցին ընկերության հանրային կապերի ծառայությունից, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջրի սպառման ավելացումն ամռանը միայն շոգ եղանակով չէ պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին՝ գյուղերում կամ քաղաքների անհատական կառուցապատված թաղամասերում:

Օրերս ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Ըստ ընկերության հաղորդագրության, այն պատկանում է Մայակովսկի համայնքի ղեկավարին:

Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով:

 

Լրահոս

Դիտել ավելին