Կարևոր իրադարձություններ

«Օպելա» ընկերությունը խոստացել բայց չի նորոգել Պարզ լիճ տանող ճանապարհը. «Ժողովուրդ»

10 Հուլիս, 2018 10:10
«Օպելա» ընկերությունը խոստացել բայց չի նորոգել Պարզ լիճ տանող ճանապարհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Դիլիջանի տեսարժան վայրերից Պարզ լիճ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Եւ սա այն դեպքում, երբ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ 2006 թվականին կնքել է պայմանագիր, համաձայն որի` իրականացնում է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաեւ դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքները: 

Այդ ընկերությունն ամեն տարի խոստանում է նորոգել Պարզ լիճ տանող 8-9 կմ ճանապարհը:

Բայց այդպես էլ չի կատարում խոստումը: Ու սա այն դեպքում, երբ Պարզ լիճ բնության հուշարձան համարվող տարածքը իր շահույթի համար շահագործող «Օպելա» ընկերությունը ՊՈԱԿ-ին տարեկան վճարում է 693 հազար 750 դրամ գումար:«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ոչ մի բան արված չէ: Ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, անգամ պլանավորած աշխատանքները չկան: Պետք է մի բան ձեռնարկել, որովհետեւ ահավոր վատ ճանապարհ է:Զբոսաշրջիկների մոտ անհարմար ենք զգում մեզ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին