Կարևոր իրադարձություններ

Նշանակում հարսանիքի քավորի հուշումով. ո՞վ է 6-րդ վարչության անաղմուկ նշանակված պետը. «Իրավունք»

10 Հուլիս, 2018 09:39
Նշանակում հարսանիքի քավորի հուշումով. ո՞վ է 6-րդ վարչության անաղմուկ նշանակված պետը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս ոստիկանությունը բավական անաղմուկ 6-րդ վարչության պետ է նշանակել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի օրոք անօրինական գործողությունների համար ազատված Միհրան Դավթյանին:

Ով, ի դեպ, նախկինում աշխատել է նաեւ ՊԵԿ-ում, բայց կրկին անօրինական գործողությունների համար ազատվել է աշխատանքից: Իսկ այժմ Ոստիկանությունում նման պատասխանատու պաշտոն է ստանձնել ոստիկանապետը Վալերի Օսիպյանի բարձր հովանու ներքո:

Ի դեպ, վերջինիս մասին, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը՝ Օսիպյանին հիշեցրել է ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանը, ով Վալերի Օսիպյանի հարսանիքի քավորն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին