Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Սկանդալ ԱԻՆ-ում․ ձերբակալվել է նախկին փոխնախարար, աշխատակազմի ղեկավար եւ ֆինանսական վարչության աշխատակցուհի․ «Ժամանակ»

10 Հուլիս, 2018 09:25
Սկանդալ ԱԻՆ-ում․ ձերբակալվել է նախկին փոխնախարար, աշխատակազմի ղեկավար եւ ֆինանսական վարչության աշխատակցուհի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․

«Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։ Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին