Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Դժբախտ պատահարը պատահակա՞ն էր. ՊՆ-ից կոչ են անում զերծ մնալ «ցավ պատճառող» քննարկումներից. «Հրապարակ»

10 Հուլիս, 2018 09:13
Դժբախտ պատահարը պատահակա՞ն էր. ՊՆ-ից կոչ են անում զերծ մնալ «ցավ պատճառող» քննարկումներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Ֆեյսբուքում քննարկում են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլյա Մարտիկի Անանյանի մահվան դեպքը: Կասկածներ են հնչում, թե դժբախտ պատահարը կարող է այդքան էլ պատահական չլինել և այլն, իսկ ՊՆ-ից կոչ են անում զերծ մնալ «ցավ պատճառող» քննարկումներից:

Երեկ 45-ամյա Էմիլյա Անանյանի հոգեհանգստի արարողությունն էր, ներկա էր ՊՆ ղեկավար կազմը: Մեզ պատմեցին, որ դեպքի օրը Անանյանն ընտանիքի անդամների հետ վերադառնալիս է եղել ամառանոցից, ճանապարհին կանգնել է, որ աղբը նետի աղբամանը, այդ ժամանակ նրան հարվածել է «Կիա» մեքենան:

«Նիսանի» երկու ուղևորներն ու Անանյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն տիկնոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել:

«Կիա»-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, ըստ տեղեկությունների, աշխատում է «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկայում՝ որպես հաշվապահ: Դեպքի առթիվ քննություն է ընթանում: Նշենք, որ Էմիլյա Անանյանը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության նախկին պետ Մուրազ Սարգսյանի հարսն էր, գնդապետ Աշոտ Սարգսյանի կինը: Նրանք երեք երեխա ունեն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին