Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

«ՔՊ» անդամը չգիտեր, որ ներգրավված է Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում. «Հրապարակ»

10 Հուլիս, 2018 08:15
«ՔՊ» անդամը չգիտեր, որ ներգրավված է Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում. «Հրապարակ»

«Հրապարակ» թեթրը գրում է.

Նոր իշխանությունները կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն մենք հայտնաբերեցինք, որ ՀՀ վարչապետի հունիսի 27-ի որոշմամբ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, իսկ առաջին տեղում գրված է «ՔՊ» անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը։

Մեզ տեղեկացրին, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն ինքն է։ Սակայն, երբ զանգահարեցինք Աղազարյանին, պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէ, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկված։ Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է դառնալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ «Հետաքրքիր է՝ ես իրավունք ունե՞մ դառնալու, թե՞ չէ։ Օրենքի սահմանափակումներ կա՞ն, թե՞ չկան, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- պատասխանեց նա։

Երբ հավատացրինք, որ օրենքի սահմանափակում չկա, նա հաջորդ հարցը տվեց․ «Իսկ ի՞նչ է տալիս դա ինձ»։ Ձեզ նման առաջարկ արվե՞լ է։ «Չէ»։ Դուք Ագրարային համալսարանի հետ կապ ունե՞ք։ «Չէ, բացարձակ»։ Ավելի ուշ նա զանգեց եւ ասաց․ «Եթե նույնիսկ ինձ առաջարկեն էլ, ես չեմ համաձայնի, որովհետեւ ես ոչ մի կապ չունեմ ակադեմիայի հետ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին