Կարևոր իրադարձություններ

Իրավապահների ուշադրության կենտրոնում Ազգային պատկերասրահն է. «Փաստ»

10 Հուլիս, 2018 08:21
Իրավապահների ուշադրության կենտրոնում Ազգային պատկերասրահն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաև իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել: Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաև առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը:

Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաև այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռևս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու և որպես կորուստ ձևակերպելու առումով: Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին