Կարևոր իրադարձություններ

Մեյը խոսել է Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին

10 Հուլիս, 2018 00:15
Մեյը խոսել է Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդունել է ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Ընդ որում, Մեյը նշել է, որ «մի քիչ զարմացել է» հրաժարականի մասին դիմումը ստանալով՝ «ուրբաթ օրը Բրեքսիտի հարցով անցկացված արդյունավետ քննարկումներից հետո»։

«Ես ափսոսում եմ և մի քիչ էլ զարմացած եմ, որ արդյունավետ քննարկումից հետո, որ տեղի էր ունեցել Չեքերսում, ուրբաթ օրը, և այն մանրամասն առաջարկությունից հետո, որը մենք համաձայնեցրել էինք նախարարների խորհրդով, ստացա այն (հրաժարականի դիմումը),– ասվում է Մեյի հաղորդագրության մեջ, որը նա ուղղել է Ջոնսոնին։ »

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը լքում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը՝ կառավարությունում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված անհամաձայնությունների արդյունքում։

 

Լրահոս

Դիտել ավելին