Կարևոր իրադարձություններ

Թուրքիան փոխել է կառավարման ձևը

09 Հուլիս, 2018 23:58
Թուրքիան փոխել է կառավարման ձևը

Թուրքիայում, Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, պաշտոնապես փոխվել է պետական կառավարման ձևը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

2017 թվականի ապրիլին Թուրքիայում հանրաքվե էր անցկացվել, որում դրվել էր խորհրդարանականից նախագահական կառավարման ձևին անցնելու հարցը։ Արդյունքում թուրք քաղաքացիների կեսից ավելին հավանություն էին տվել նախաձեռնությանը։

Էրդողանի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի, հուլիսի 9-ին։ Այսպիսով, պաշտոնապես ամրագրվեց անցումը նախագահական կառավարման ձևին։

 

Լրահոս

Դիտել ավելին