Կարևոր իրադարձություններ

Սիմոնյանը Ջոնսոնին կատակով առաջարկել է հեղինակային շոու վարել RT-ով

09 Հուլիս, 2018 23:42
Սիմոնյանը Ջոնսոնին կատակով առաջարկել է հեղինակային շոու վարել RT-ով

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը աշխատանք է առաջարկել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին։ Այս մասին նա գրել է Telegram-ալիքում։

«Բորիս, արի մեզ մոտ։ Հատուկ քեզ համար մի ինչ–որ հեղինակային շոու կբացենք։ «Կենդանիների աշխարհում», օրինակ։ Մեզ մոտ քեզ համ կսանրեն, համ սառը թանկ կտան»,– գրել է լրագրողը։

Բացի այդ, Սիմոնյանը հայտարարել է, որ նախկին նախարարի համար անվտանգ չէ Մեծ Բրիտանիայում մնալը։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ Նա ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն 2016 թվականի հուլիսի 13-ից, իսկ մինչ այդ Լոնդոնի քաղաքապետն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին