Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել՝ համացանցում իշխանությունը բռնազավթելու կոչերի համար

09 Հուլիս, 2018 23:20
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել՝ համացանցում իշխանությունը բռնազավթելու կոչերի համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ կապված ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածված տեղեկությունների հետ, որոնցով իշխանության բռնազավթման և ահաբեկչության կոչ է արվում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քրեական գործը հարուցվել է Գյանջայի (պատմական Գանձակ) քաղաքային գործադիր իշխանությունների ղեկավարի դեմ իրականացված զինված հարձակումից հետո:

Ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները հայտնել էին, որ երկրի մեծությամբ երրորդ քաղաքի գործադիր իշխանությունների ղեկավար Էլմար Վելիևը և նրա թիկնապահը տուժել են հարձակման հետևանքով: Հարձակման գործով կասկածյալ, ՌԴ 35-ամյա քաղաքացի Յունիս Սաֆարովը ձերբակալվել էր դեպքի վայրում:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սաֆարովի ձերբակալությունից հետո որոշ ԶԼՄ-ներ և անհատ օգտատերեր ինտերնետային ռեսուրսների միջոցով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել:

 

Լրահոս

Դիտել ավելին