Կարևոր իրադարձություններ

Բրիտանիան շարժվում է գաղութի կարգավիճակի ուղղությամբ. Բորիս Ջոնսոն

09 Հուլիս, 2018 22:54
Բրիտանիան շարժվում է գաղութի կարգավիճակի ուղղությամբ. Բորիս Ջոնսոն

Բորիս Ջոնսոնը հայտարարություն է հրապարակել իր՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարականի կապակցությամբ։

Իր հայտարարության մեջ նա մասնավորապես գրում է, որ ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցություններում բրիտանական իշխանությունների գործողությունների արդյունքում կորցվել են այն հնարավորությունները, որոնց վրա հույս էր դնում երկրի ժողովուրդը։ Ջոնսոնի խոսքերով՝ «երազանքը մահանում է» այն պատճառով, որ Բրիտանիան պետք է համակերպվի եվրոպական իրավունքի նորմերի հետ, որոնք իրենց վրա դրվում են, և իրենք հնարավորություն չունեն դրանց վրա ազդելու։

«Այս առումով մենք իրոք դեպի գաղութի կարգավիճակ ենք շարժվում և շատ ջանք է պետք թափել, որպեսզի տեսնենք կոնկրետ այս պայմանավորվածության տնտեսական կամ քաղաքական շահերը»,– գրել է Ջոնսոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին