Կարևոր իրադարձություններ

Վայնշտեյնը իրեն մեղավոր չի ճանաչել բռնաբարության նոր մեղադրանքի գործով

09 Հուլիս, 2018 22:08
Վայնշտեյնը իրեն մեղավոր չի ճանաչել բռնաբարության նոր մեղադրանքի գործով

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հուլիսի 9-ին Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել 2006թ. բռնաբարության վերաբերյալ նոր գործով՝ տեղեկացնում է BBC-ն:

Տուժողի փաստաբան Գլորիա Օլրեդը հայտարարել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, եթե գործը հասնի դատարան: Վայնշտեյնին սպառնում է 10 տարի ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն:

Հունիսին պրոդյուսերը դարձյալ հայտարարել էր երկու կանանց նկատմամաբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքը չընդունելու մասին: Այդ երկու հանցագործություններից յուրաքանչյուրի համար նրան սպասվում է 25 տարի ազատազրկում:

 

Լրահոս

Դիտել ավելին