Կարևոր իրադարձություններ

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծվի

09 Հուլիս, 2018 21:34
Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծվի

Վաղը ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ըստ հիմնավորման՝ նախագիծը պայմանավորված է ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական մարմինների գործառույթների հստակեցման, մատնանշված բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության,  ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

Նախագծով առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով:

Նախագծով կարգավորվում են խորհրդի ձևավորման, խորհրդի խնդիրների և գործառույթների  իրականացմանն ուղղված հարաբերությունները:  Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ապահովելու  արդյունավետ մեխանիզմ:

 

Լրահոս

Դիտել ավելին