Կարևոր իրադարձություններ

Կայացել է Թուրքիայի՝ ընդլայնված լիազորություններով նախագահի երդմնակալության արարողությունը

09 Հուլիս, 2018 20:38
Կայացել է Թուրքիայի՝ ընդլայնված լիազորություններով նախագահի երդմնակալության արարողությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում երդմնակալությամբ հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի նախագահի՝ ընդլայնված լիազորություններով պաշտոնը: Երդման արարողության հեռարձակումը վարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ գրում է frontnews.eu-ն:

Картинки по запросу Эрдоган принял присягу президента Турции с широкими полномочиями

Հիշեցնենք, որ Թուրքիան ընտրություններում վերընտրել է Էրդողանին 52.59% ձայնով, ընտրողների ռեկորդային 86.24% մասնակցությամբ:

Անցյալ տարի հանրաքվեի ժամանակ թուրքերը քվեարկեցին նախագահական իշխանության անցնելու օգտին: Քաղաքական փոփոխությունները սկսվեցին հունիսի 24-ի ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո:

Վարչապետի գրասենյակը կվերացվի և Էրդողանը կկարողանա ձևավորել նախարարություններ և առանց խորհրդարանի հավանության աշխատանքից ազատել քաղաքացիական ծառայողների:

 

Լրահոս

Դիտել ավելին