Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը դաշինքի անդամներից կրկին պահանջել է մեծացնել ռազմական ծախսերը

09 Հուլիս, 2018 19:58
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը դաշինքի անդամներից կրկին պահանջել է մեծացնել ռազմական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գործընկերներից կրկին պահանջել է ավելացնել ռազմական ծախսերը և դժգոհություն է հայտնել, որ ԱՄՆ-ն է կատարում դաշինքի ֆինանսավորման ծախսերի մեծ մասը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է թվիթերյան էջում՝ Բրյուսելում հուլիսի11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա շատ ավելին է ծախսում, քան որևէ այլ երկիր: Դա անարդար և անընդունելի է: Թեև այդ երկրներն ավելացրել են իրենց ներդրումներն այն պահից, երբ ես նախագահ եմ դարձել, նրանք ավելին պետք է անեն: Գերմանիան ներդնում է իր ՀՆԱ-ի մեկ տոկոսը, իսկ ԱՄՆ-ը՝ 4 տոկոսը: Եվ դա այն պարագայում, որ ՆԱՏՕ-ն Եվրոպային ավելի շատ է պետք, քան ԱՄՆ-ին»,- գրել է Թրամփը:

Ուելսում 2014-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրների ղեկավարները պարտավորվածություն են ստանձնել 10 տարվա ընթացքում ավելացնել իրենց ռազմական ծախսերը՝ հավասարեցնելով դրանք ՀՆԱ-ի 2 տոկոսին:

 

Լրահոս

Դիտել ավելին