Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի ԱԳՆ ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարի հետ անդրադարձել է ՄԻԵԴ–ի ընթացիկ գործերին

09 Հուլիս, 2018 19:14
Արցախի ԱԳՆ ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարի հետ անդրադարձել է ՄԻԵԴ–ի ընթացիկ գործերին

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին