Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում՝ առաջիկայում նաև խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության․ նախարար

09 Հուլիս, 2018 17:42
Չի բացառվում՝ առաջիկայում նաև խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության․ նախարար

Չի բացառվում՝ առաջիկայում նաև խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես չեմ ուզում կոնկրետ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ վիճակը վերահսկելի է ինչպես Նախիջևանի, այնպես էլ Արցախի հյուսիսային ուղղությամբ:

Անդրադառնալով ոստիկանական զորքերին սահմանի պաշտպանության գործառույթում ներգրավելու մասին խոսակցություններին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ նման հարցի քննարկման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ են փնտրում:

 

Լրահոս

Դիտել ավելին