Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետը Լոնդոնում կմասնակցի Հայաստանում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

09 Հուլիս, 2018 17:28
ՀՀ փոխվարչապետը Լոնդոնում կմասնակցի Հայաստանում ներդրումներ անելու թեմայով սեմինարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին Լոնդոնի 8 Northumberland Ave. էլիտար միջոցառումների սրահում մասնակցելու է «Հայերը ֆինանսների աշխարհում-ՀՖԱ» (Armenians in Finance - AIF) երկրորդ սեմինարին:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը, ՀՖԱ միջոցառումների նպատակը աշխարհասփյուռ հայության պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբումն է և ինտեգրված համայնքի ստեղծումը: Բացի փոխվարչապետից սեմինարին մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RWZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և Granatus Ventures-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով:

Մասնավորապես՝ «Ներդրումները Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի ներկայիս բիզնես և ներդրումային մթնոլորտի բարենպաստությունը, ինչու և ինչպես է պետք ֆինանսավորել հայ գործարարներին, բարելավել ներդրումային դա՛տը, ինչպես նաև համայնքի ծանոթությունների շնորհիվ իրականացնել պլանավորված ներդրումային ծրագրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին