Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչև վերջ գնալու, առանց զիջումների. վարչապետ (լուսանկարներ)

09 Հուլիս, 2018 17:23
Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչև վերջ գնալու, առանց զիջումների. վարչապետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան: Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին: 
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները: Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին ևս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում: Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը: Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:
Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պետք է ապահովվի: Այստեղ իրագործման մեջ է խնդիրը, տարբեր զորամասերում կլինեն կադրային լուծումներ, այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարի իրենց աշխատանքը՝ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»: Մյուս հարցին՝ այս զորակոչը նախորդներից ի՞նչով է տարբերվելու, վարչապետն ընդգծել է, որ այն տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենում նոր Հայաստանում և նոր մթնոլորտում: «Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչև վերջ գնալու, առանց զիջումների»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: 
Վարչապետը բոլոր նորակոչիկներին մաղթել է առողջություն և բարի ծառայություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին