Կարևոր իրադարձություններ

Եթե պետք լինի, հետաքննությունը Սերժ Սարգսյանի տուն էլ կհասնի․ Նիկոլ Փաշինյան

09 Հուլիս, 2018 16:27
Եթե պետք լինի, հետաքննությունը Սերժ Սարգսյանի տուն էլ կհասնի․ Նիկոլ Փաշինյան

Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դրել՝ գնացեք խոշոր բացահայտում արեք, ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն: Այս մասին այսօր ՊՆ Զինվորական կենտրոնական հավաքակայանաում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի առնչությամբ մարդկանց թվում է, թե  կառավարությունում ասել ենք՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, եւ գնում են բերման ենթարկելու։ Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի խնդրի առաջ եմ կանգնել, որ իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ–ն հրավիրել է այդ մարդուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին եւ գործին ընթացք է տրվել»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ գործողությունները հասնեն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետը պատասխանեց. «Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի տուն՝ կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա։ Իսկ նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնխելիությունը հաղթահարելու եղանակներ նույնպես օրենքով մշակված են եւ այդպիսի դեպք մենք մեկ անգամ տեսել ենք»,- եզրափակեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին