Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը հանձնարարել է ստուգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախում կատարած աշխատանքները. Գառնիկ Իսագուլյան

09 Հուլիս, 2018 16:19
Արցախի նախագահը հանձնարարել է ստուգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախում կատարած աշխատանքները. Գառնիկ Իսագուլյան

Բակո Սահակյանը հանձնարարել է ստուգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախում կատարած բոլոր աշխատանքները: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

«Երբ հեռուստատեսությամբ ցուցադրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի մասին տեսանյութը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն անմիջապես հանձնարարական տվեց` Արցախում հիմնադրամի կատարած բոլոր աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկանքներ ներկայացնել»,- ասաց Իսագուլյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հուլիսի 3-ին Վարդանյանը ձերբակալվել էր: 

 

Լրահոս

Դիտել ավելին