Կարևոր իրադարձություններ

«Անամոթներ»․ Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանություններին

09 Հուլիս, 2018 15:50
«Անամոթներ»․ Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում երկու գրառում է կատարել Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած գնացքի խոշոր վթարի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։ 

Հիշեցնենք, որ այդ վթարի հետևանքով 24 ուղևոր էր զոհվել, իսկ 318-ը՝ վիրավորվել։ Նախ Փայլանի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ  տեղի ունեցածի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում չեղարկել հուլիսի 9-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունը։

«Չորլուում նրանց կողմից քաղաքացիներ են կոտորվել, իսկ մինչև հիմա նրանք շքեղ արարողությունից են խոսում։ Անամոթներ, սրբություն չունեցողներ»։

Մյուս գրառման մեջ պոլսահայ պատգամավորը փաստաթուղթ է ներակայացրել, ըստ որի՝ Թուրքիայի իշխանությունները մեկ ամիս առաջ չեղարկել են Չորլուում տեղի ունենալիք շինարարական աշխատանքները, որոնք պիտի ուղղված լինեին սողանքների կանխարգելմանը: Մինչդեռ նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը նախորդ օրերին գրանցված հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով սողանքներ էին առաջացել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։

 

Լրահոս

Դիտել ավելին