Կարևոր իրադարձություններ

Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը ներկա չեն լինի արքայազն Լուիի մկրտության արարողությանը

09 Հուլիս, 2018 15:30
Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը ներկա չեն լինի արքայազն Լուիի մկրտության արարողությանը

Հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ արքայազն Լուիի մկրտության արարողությունը, որին, սակայն, չեն մասնակցի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 92-ամյա թագուհին և նրա 97-ամյա ամուսինը ծանրաբեռնված շաբաթվա համար այլ ծրագրեր ունեն:

Հայտնի է, որ մկրտության արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատի մատուռում:

Ինչ վերաբերում է 11 շաբաթական արքայազնի կնքամայրերին ու կնքահայրերին (6 հոգի), ապա Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նրանց ընտրել են ամենամտերիմների շրջապատից:

Հայտնի է, որ մկրտության արարողությանը ներկա են լինելու արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի մյուս երկու երեխաները, արքայազն Հարին ու Մեգան Մարքլը, արքայազն Չարլզն ու Կամիլա Պարկեր Բոուլզը, ինչպես նաև այլ մտերիմներ:

Պարբերականը հավելում է, որ եղբորորդու մկրտության կապակցությամբ արքայազն Հարին փոքրիկի համար օրիգինալ նվեր է գնել: Նա 11.000 դոլարով ձեռք է բերել Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Թուխ» գրքի՝ 1926թ. հրատարակված առաջին օրինակը:

Արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգորդների թվում 5-րդն է՝ պապից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին