Կարևոր իրադարձություններ

Սեւ ծովում սկսվեցին Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները

09 Հուլիս, 2018 14:39
Սեւ ծովում սկսվեցին Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները

Սեւ ծովի հյուսիս - արեւմտյան մասում սկսվել են Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան ռազմածովային զորավարժությունները:Հուլիսի 9-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում: «Զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, ավելի քան 2 հազար զինծառայողներ, շուրջ 30 նավ, մի շարք թռչող ապարատներ»,- հաղորդել են մամուլի ծառայությունում:

Հուլիսի 7-ին զորվարժություններին մասնակցելու համար Օդեսայի նավահանգիստ Է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Mount Whitney հրամանատարական նավը: Մեկ օր առաջ նույն նպատակով Սեւ ծով Է մտել USS Porter հրթիռակիր Էսկադրային ականակիրը: Բացի ամերիկյան նավերից ժամանում են նաեւ Թուրքիայի եւ Ռումինիայի ռազմածովային նավատորմի նավեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից, ծովային հետեւակի վրացական, մոլովական ստորաբաժանումներ եւ այլ նավեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին