Կարևոր իրադարձություններ

Ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների․ Նիկոլ Փաշինյան

09 Հուլիս, 2018 14:39
Ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտության զգացողություն ունի․ այսօր բանակ է զորակոչվում նաեւ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Հարցին՝ ի՞նչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, նա պատասխանեց. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը, ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:

Դիտարկմանը՝ նախկինում  շատ բարձրասիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, վարչապետն արձագանքեց․ «Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել, մենք հիմա այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք: Այս պահին չեմ ուզում պաշտոնապես որեւէ պնդում անել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին