Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ի նախկին շենքում Էռնեկյանը ցանկանում է բիզնես կենտրոն հիմնել. Արգենտինայի դեսպան

09 Հուլիս, 2018 14:32
ԱԳՆ-ի նախկին շենքում Էռնեկյանը ցանկանում է բիզնես կենտրոն հիմնել. Արգենտինայի դեսպան

Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն ուզում է նոր բիզնես կենտրոնի նախագիծ իրականացնել:

Այս մասին հայտարարեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան՝ մատնանշելով, որ խոսքը Երևանի կենտրոնում` Հայաստանի ԱԳՆ-ի նախկին շենքի մասին։ «Նախագիծը թույլ կտա ավելացնել Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալները»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ արգետնտինական կողմն այս պահին հետաքրքրված է նաեւ Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ներդրումային նախագծերով:

Տավուշի մարզում կան արդեն ավելի քան 100 այդպիսի տնտեսություններ, ինչպես նաև ապրանքաշրջանառության խորացումը, հավելեց նա։ Ուրիոլաբեիտիան հիշեցրեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ-արգենտինական ապրանքաշրջանառությունը զրոյից հասել է 8 միլիոն դոլարի։

Նա նշեց, որ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար կան օբյեկտիվ խոչընդոտներ, ինչպիսիք են երկրների աշխարհագրական դիրքը, Հայաստանի` ծովի ելք չունենալը և սահմանափակ շուկան։ Ինչպես նշեց դեսպանը, այնուամենայնիվ, դա ոչ թե հուսահատվելու պատճառ է, այլ խնդրի լուծման ստեղծարար ուղիներ որոնելու առիթ։

 

Լրահոս

Դիտել ավելին