Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում ցուլը վնասել է ցլամարտիկի գլխամաշկը

09 Հուլիս, 2018 14:18
Իսպանիայում ցուլը վնասել է ցլամարտիկի գլխամաշկը

Իսպանացի հայտնի ցլամարտիկ Խոսե Պադիլյան գլխի լուրջ վնասվածք է ստացել Արևալո բնակավայրում տեղի ունեցած ցլամարտի ժամանակ:

Ինչպես նշում է ria.ru-ն, ահռելի կենդանին հարվածում է 45-ամյա ցլամարտիկին, որն ընկնում է գետնին: Դրանից հետո ցուլը կրկին մոտենում է Պադիլյային ու ևս մի քանի հարված հասցնում:

Ցլամարտիկը չի կարողանում ոտքի կանգնել ու պաշտպանվել, ինչի հետևանքով կորցնում է գլխամաշկի մի մասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցլամարտից հետո տղամարդուն շտապ հոսպիտալացրել են ու վիրահատել:

Հայտնի է, որ Պադիլյան Իսպանիայի լավագույն ցլամարտիկներից է, որն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներից զատ ստացել է ավելի քան 30 վնասվածք:

2011թ. ցուլը նրան զրկել էր մի աչքից, ինչից հետո նրան սկսել են Ծովահեն անվանել: Նույն ցլամարտի ժամանակ տղամարդը կոտրել է այտոսկրը, ծնոտը, վնասել է աջ ականջը, որն այժմ չի լսում:

Իսկ նախորդ տարի ցուլը կոտրել է նրա ողը:

 

Լրահոս

Դիտել ավելին