Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

09 Հուլիս, 2018 13:55
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը, 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի:


Երևան քաղաքում`

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին