Կարևոր իրադարձություններ

Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից. պաշտպանության նախարար

09 Հուլիս, 2018 13:33
Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից. պաշտպանության նախարար

Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կենտրոնական հավաքակայանում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե բացառո՞ւմ է, որ իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաների որդիները կխուսափեն ծառայությունից։

Նշենք, որ այսօր բանակ է զորակոչվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ Նախարարը նշեց, որ այնքան էլ ճիշտ չէ նրան պահել ուշադրության կենտրոնում, երբ այնտեղ հազարավոր նորակոչիկներ կան։

Հարցին՝ ե՞րբ է զորակոչվելու իր որդին, որովհետև նույն ուշադրությունը նաև նրա նկատմամբ է լինելու, պաշտպանության նախարարն ասաց.«Մի քանի օրից է մեկնում ծառայության, բայց նման բան չի լինելու, ես թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու»:



 

Լրահոս

Դիտել ավելին