Կարևոր իրադարձություններ

Աշոտ Փաշինյանը վստահ է՝ վարչապետի որդի լինելու հանգամանքն իրեն չի խանգարի ծառայակիցների հետ շփումներում

09 Հուլիս, 2018 13:09
Աշոտ Փաշինյանը վստահ է՝ վարչապետի որդի լինելու հանգամանքն իրեն չի խանգարի ծառայակիցների հետ շփումներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, ով այսօր մեկնում է պարտադիր զինվորական ծառայության, վստահ է՝ վարչապետի որդի լինելու հանգամանքը իրեն չի խանգարի կամ խոչընդոտի ծառայակից ընկերների հետ շփումներում։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իր ու մյուս զինծառայողների միջև տարբերություններ կլինե՞ն ծառայության մասով, նա պատասխանեց «Վստահ եմ, որ չէ»։

Աշոտը նշեց, որ առավոտյան հայրը իրեն մի քանի խորհուրդ է տվել, սակայն չցանկացավ բարձրաձայնել՝ ասելով, որ անձնական է։ Նա նշեց նաև, որ առավոտյան չի հասցրել հրաժեշտ տալ փոքր քրոջը՝ Արփիին, քանի որ վերջինս քնած է եղել։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին