Կարևոր իրադարձություններ

Նոր շունչ՝ հայ-կոլումբիական կապերին. Արմե Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նախագահին

09 Հուլիս, 2018 13:00
Նոր շունչ՝ հայ-կոլումբիական կապերին. Արմե Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: 

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ մեր ժողովուրդ­ների բարօրության»:

 

Լրահոս

Դիտել ավելին