Կարևոր իրադարձություններ

Պատահարից 2 օր անց վրաերթի ենթարկված 45-ամյա կինը հիվանդանոցում մահացավ

09 Հուլիս, 2018 12:28
Պատահարից 2 օր անց վրաերթի ենթարկված 45-ամյա կինը հիվանդանոցում մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, ապա բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսսան»-ի ուղևորուհին և վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Կիա»-ի վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» խմբի կողմից:
Վրաերթի ենթարկված կինը՝ 1973 թ. ծնված Էմմա Անանյանը, հուլիսի 7-ին՝ ժամը 06.45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: 
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին