Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը քննարկել են համագործակցությունը արդարադատության ոլորտում

09 Հուլիս, 2018 11:27
Բակո Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը քննարկել են համագործակցությունը արդարադատության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին