Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» նյութից տուժած բրիտանուհին մահացել է հիվանդանոցում

09 Հուլիս, 2018 11:11
Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» նյութից տուժած բրիտանուհին մահացել է հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայի Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութից տուժած բրիտանուհի Դոն Սթերջեսը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Sky News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը տեղի ունեցածը բնութագրել է որպես սպանություն և համապատասխան հետաքննություն սկսել:

Նշվում է, որ կնոջ մահվան մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը «ցնցված» է տեղի ունեցածի պատճառով:

Տղամարդը, որը հոսպիտալացվել է Սթերջեսի հետ, դեռ Սոլսբերիի հիվանդանոցում է: Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Էյմսբերիում երկու մարդ՝ 45-ամյա Չառլի Ռոուլին և 44-ամյա Դոն Սթերջեսը, անգիտակից վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես պարզվել է ավելի ուշ, նրանք թունավորվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով: 

Ավելի վաղ նույն թույնով թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյա Սկրիպալը, ինչը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
 

Լրահոս

Դիտել ավելին