Կարևոր իրադարձություններ

Արագած գյուղի ջրատար առվում 2-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

09 Հուլիս, 2018 11:05
Արագած գյուղի ջրատար առվում 2-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ԱԻՆ Ապարանի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Դավիթ Կ.-ն և հայտնել, որ Արագած գյուղում 2 տարեկան երեխա է կորել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, 2016 թ. ծնված Նվեր Կարապետյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 21.40-ի սահմաններում, Արագած գյուղի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց գտնվող ջրատար առվում հայտնաբերվել է երկամյա Նվեր Կարապետյանի դիակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին