Կարևոր իրադարձություններ

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

09 Հուլիս, 2018 10:54
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: 

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականիցսակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգը կատարելու արտոնություն է ստացվել: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում էոր այս տարի պատարագը կմատուցվի սեպտեմբերի9-ին՝ ժամը 11:00-ին: 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականինԱյն միակն է պատմական Հայաստանի տարածքումորտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել:Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունիՏարին մեկ անգամԽաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին է միայն եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին