Կարևոր իրադարձություններ

Յուրի Ջորկաեֆը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին

09 Հուլիս, 2018 10:11
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Յուրի Ջորկաեֆը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ 

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,– ասվում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին